ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԱԺ խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը

ԱԺ խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը
07.02.2019 | 14:30

Աժ խորհուրդն արտահերթ նիստում հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը:
ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուկչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն):


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաև ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը: Կանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը:


Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավարն Արարատ
Միրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:


ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը:


ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, մշտական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը:


ՍԾՏՀ ԽՎ-ում Աժ պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմ քայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:


ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ից:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ փոխնախագահ ԱլենՍիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ-ից՝ Գուրգեն Բաղդասարյանը:


Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ