ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լենա Նազարյան. Եթե Հայաստանը համաձայներ՝ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար

Լենա Նազարյան. Եթե Հայաստանը համաձայներ՝ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար
19.11.2020 | 14:41

Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:


Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, Լենա Նազարյանն ասաց. «Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում:
Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», - ասաց ԱԺ փոխխոսնակը:

Դիտվել է՝ 4874

Մեկնաբանություններ