ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արևմուտքը կանգնած է Ռուսաստան-Չինաստան նոր աշխարհաքաղաքական բևեռի դիմաց

Արևմուտքը կանգնած է Ռուսաստան-Չինաստան նոր աշխարհաքաղաքական բևեռի դիմաց
24.03.2025 | 10:36

Արևմտյան աշխարհի վարքի տարօրինակությունները բացատրվում են նրանով, որ վերջին 400 տարվա ընթացքում նրանք իրական մրցակից չեն ունեցել և թալանելով աշխարհը, բավարարվել են միմյանց գզգզելով։

Սառը պատերազմի ժամանակ էլ ԽՍՀՄ-ը Արևմուտքի կողմից մեկուսացված էր, և նույն Արևմուտքն ինքն էլ տիրում էր մնացած աշխարհին առանց որևէ մրցակից։

Բայց նաև Արևմուտքը իր ներսում միաբևեռ չէր, այլ ներքին մրցակցային ռեժիմում էր տիրում աշխարհին, լինելով, ըստ էության, լոկալ բազմաբևեռ։

Իսկական միաբևեռության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն, դրսի ուժերի քաղաքակրթական մակարդակից ու կոնսոլիդացիայի աստիճանից կախված, նրանց նկատմամբ չափից դուրս անարդար ու նվաճողական ճնշում գործադրելով, կարող է առաջացնել իր դեմ ուղղված ուժային նոր բևեռներ։

Եթե դրան ավելացնում ենք նաև այն, որ հին ուժային բևեռը ժամանակի ընթացքում սկսում է կորցնել կռիվ տալու իր հատկությունները՝ սկզբնական ռազմատենչությունը փոխարինելով սովորական մարտունակությամբ, վերջինս էլ սպառելու դեպքում՝ մնալով վարձու զորքերի հույսին, որոնք էլ տեսնելով անտեր իշխանություն, տիրանում են դրան, և սրանով էլ ավարտվում է նախկին ուժային բևեռի պատմությունն ու սկսվում է նորի պատմությունը։

Այսպիսով, պատմության ընթացքը ցույց է տալիս, որ տվյալ ժամանակաշրջանի համար հատկանշական որոշակի մակարդակից ավել զարգացած քաղաքակրթությունների անկման ու կործանման պատճառները գլխավորապես ներքին հանգամանքներով են պայմանավորված։

Գալով մեր ժամանակների նահանջ ապրող Արևմուտքի գերիշխանության պրոբլեմին, ապա նորագույն պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ից և Եվրոպայից կազմված անհամասեռ Արևմուտքը կանգնած է իր իսկ քաղաքականությամբ ծնած Ռուսաստան + Չինաստան գումարային նոր աշխարհաքաղաքական բևեռի դիմաց։

ԱՄՆ-ը որպես ավելի երիտասարդ և պասիոնարությունը չկորցրած ինքնուրույն հզոր ռազմաքաղաքական ուժի տեր, ի դեմս նորընտիր նախագահ Թրամփի և իր համախոհների, ընտրեց իրավիճակին ադեկվատ ռադիկալ նոր քաղաքականություն՝ դաշնակցելով իր նախկին հակառակորդի հետ։

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նա որպես ավելի ծեր և պասիոնարությունը կորցրած աշխարհաքաղաքական միավոր, Ռուսաստանի հետ իր բնական դաշնակցությունը կառուցելու փոխարեն, փորձում է շարունակել նրան կործանելու և նրա ռեսուրսներին տիրանալու հին քաղաքականությունը, որը, ինչպես ուկրաինական պատերազմն է ակնհայտորեն ցույց տալիս, մեծ սխալ է։

Իսկ ինչպես հայտնի է, պատմությունը մեծ սխալ անողներին չի սիրում, մանավանդ, պասիոնարությունը կորցրած ու հնի հետ կապված իներցիայով առաջնորդվողներին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ