Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Աստված որ խելք էր բաժանում, դուք որտե՞ղ էիք

Աստված որ խելք էր բաժանում, դուք որտե՞ղ էիք
21.07.2023 | 17:17

Փոքր հասակում, երբ մի հիմարություն էի դուրս տալիս կամ հիմար արարք կատարում, մայրս բարկանալով ասում էր. «Ա՛յ տղա, Աստված որ խելք էր բաժանում, դու որտե՞ղ էիր, հերթդ չհասա՞վ... »:

Հիմա ամեն օր, ամենաբարձր մակարդակներով, բազմաթիվ հիմար մտքեր ու դատողություններ եմ լսում ու կարդում, երևույթների ականատես լինում և, վերհիշելով մորս հանդիմանանքները, ուզում եմ դրանք հասցեագրել ինքնահռչակ սոփեստներին.

-Աստված որ խելք էր բաժանում, դուք որտե՞ղ էիք, հերթներդ չհասա՞վ:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 3599

Մեկնաբանություններ