Ժամանակին ԵՊՀ-ում գործում էր «Ռեստարտ» նախաձեռնությունը: Վերջիններիս անդամները նույնականացվում էին «սորոսականների» հետ: Երիտասարդների հիմնական թիրախը ԵՊՀ այնժամանակյա ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանն էր, միջանկյալ թիրախը` ԵՊՀ-ի զուգարաններն էին:
Ռեստարտականներն անհաշտ պայքար էին ծավալել գուգարանի թղթի և զուգարանային այլ պարագաների քանակի ու որակի համար:
Դեռ 7 տարի առաջ ռեստարտականները մեզանից աջակցություն էին հայցում` խնդրում էին իրենց նվիրել «ավելորդ գույք, կահույք (ցանկալի է գրասենյակային), կենցաղային իրեր (հատկապես` էլեկտրական սարքավորումներ, սպասք, գրենական պիտույքներ):
2018 թվականի տեղափոխությունից հետո ռեստարտականները հզոր պետական պաշտոններ զբաղեցրին: Այժմ նրանք ապահովված են: Զուգարաններն անցյալում են:
Ռեստարտականներից մեկը զբաղված է մեր պետության անվտանգությամբ, մյուսը` խաղաղությամբ:
Նրանցից մեկն էլ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին
340 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է ստանալու «սառույցից ջրի անցումը» (բառացի մեջբերված է ծրագրից) երևույթի ուսումնասիրության համար (Ծրագրի կոդ՝ 25RL-1A040
Բյուջե՝ 130 000 000 AMD):
Կարծում եք կյանքն աստիճա՞ն է: Միգուցե: Եվ, եթե այդպես է, ապա սպասենք, թե երբ է ջուրը նորից սառույց դառնալու:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Լուսանկարում Սորոս Ջորջն է: