Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ավելի լայն շրջանակներ են սկսել բարձրաձայնել հայությանը տրվելիք արդար հատուցումների մասին»

«Ավելի լայն շրջանակներ են սկսել բարձրաձայնել  հայությանը տրվելիք արդար հատուցումների մասին»
06.02.2015 | 12:22

«Իրատես de facto»-ի հարցազրույցը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապի պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ։

-Պարոն Դեմիրճյան, խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Եվրոպայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում և ինչ հիմնական շեշտադրումներով։
-Շուտով մենք պետք է հրապարակենք Եվրոպայում մեր կողմից անցկացվելիք միջոցառումների շարքը։ Առայժմ, սակայն, ասենք, որ մեր նախաձեռնությունների ուղղությունը քաղաքական է. քաղաքական ձեռնարկ՝ Հայոց ցեղասպանության զանազան հոլովույթների մասին: Շեշտը, անշուշտ, Հայկական ցեղասպանության ճանաչումից բացի, պետք է դրվի հատուցումների վրա: Հատուցումներ՝ Թուրքիայից Հայաստանին:
-Մինչ այժմ մենք հիմնականում շեշտը դրել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա։ Չե՞ք կարծում, որ հարյուրերորդ տարելիցի գլխավոր ուղերձը պետք է լինի այն, որ ազգովին, նաև պետական մակարդակով սկսենք խոսել հատուցման, ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության մասին։
-Այո՛, վստահաբար: Այդ մասին արդեն նշեցի: Բազմիցս Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն այս մասին խոսել ու հայտարարել են, և ուրախ ենք, որ վերջին շրջանում ավելի լայն շրջանակներ են սկսել բարձրաձայնել հայությանը տրվելիք արդար հատուցումների մասին: Վերջերս «Արդարացի լուծում, հատուցումներ՝ Հայոց ցեղասպանության դիմաց» խորագրով գիտական աշխատանք էլ լույս տեսավ, որն իրականացվել է միջազգային իրավաբանների, ցեղասպանագետների կողմից, ովքեր անդամ են Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի: Այս աշխատանքը նպատակ ունի, ճանաչումից անցնելով հատուցումների, կարծիք ձևավորելու հայ և օտար շրջանակների մեջ: Ինչպես նշված է զեկույցում, եթե օրենքն ու բարոյականությունը համատեղվեն, շատ բանի կարելի է հասնել։ Մենք հավատում ենք այս գաղափարին և այս ուղղությամբ է, որ աշխատում ենք:
-Ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 24-ին Թուրքիայի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումների անցկացումը և ՀՀ նախագահին ուղղված հրավերը։
-Դա թուրքական քաղաքականության հերթական դրսևորում է` աշխարհի ուշադրությունը Հայաստանից ու Ծիծեռնակաբերդից դեպի Գալիպոլի կամ Չանաքքալե շեղելու նպատակով: Պատահական չէ, որ ապրիլի 24-ն է որոշված՝ հակադարձելու համար Երևանում կայանալիք 100-րդ տարելիցի միջոցառումներին: Իսկ ՀՀ նախագահին ուղղված նամակը խայտառակություն է, որովհետև նախ և առաջ Թուրքիան անպատասխան է թողել Հայաստանի հրավերը։ Մենք վստահ ենք, որ քաղաքական ղեկավարները Հայաստան ու Ծիծեռնակաբերդ պիտի գնան, ինչի մասին արդեն հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն օրինակ պիտի հանդիսանա այլ ղեկավարների համար ևս։
-Որքա՞ն են համատեղելի ՀՀ պետական, քաղաքական և Սփյուռքի շրջանակների դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների շրջագծում: Այս հարցում համագործակցություն կա՞։
-Հայոց ցեղասպանությունը համախմբում է հայկական բոլոր շրջանակները՝ Հայաստան, Սփյուռք և Արցախ, ինչպես նաև հայ եկեղեցին իր զանազան հարանվանություններով: Այս համախմբման վառ օրինակ է Հայկական ցեղասպանության կենտրոնական, պետական հանձնաժողովը: Բնականաբար, մոտեցումի և համոզմունքի տարբերություններ կան, կլինեն, սակայն ընդհանուր պարունակի մեջ համախոհություն և համագործակցություն, այո՛, կա։
-Ձեր տեսակետը՝ օրերս ընդունված Համահայկական հռչակագրի մասին։
-Շատ կարևոր և պահանջատեր հռչակագիր է, որի տակ ստորագրել են հայության համայն ներկայացուցիչները: Հույս ունենք, որ այս տարի ՀՀ իշխանությունները հետ պետք է կանչեն իրենց ստորագրությունն արձանագրություններից՝ էլ ավելի ամրացնելով հայության պայքարի և պահանջատիրության ոգին ու կամքը։

Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ