Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.09.2017 | 00:02

Այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարշտի հույսը կորչում է ինչպես քամուց բարձրացված փոշի, իբրև մրրիկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ կամ ինչպես մեկ օրվա հյուրի հիշատակ։ Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան, նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը` Բարձրյալից։


Իմաստություն Սողոմոնի 5. 13-16

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ