Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Օրհասի դիմաց մնացել է խաբված ու միայնակ

Օրհասի դիմաց մնացել է խաբված ու միայնակ
22.09.2023 | 22:25

Ուզում եմ էս մղձավանջից գեթ մի պահ անջատվել, չի ստացվում: Ամենասոսկալին այն է, որ ինձ իմ դեմ հանեցին: Ուրիշի ցավով տապակվել սիրող հայերս խիստ զարմացած ենք, թե օտարներն ինչպես կարողացան մտնել մատի ու մատանու արանքը և ծագումնաբանորեն գրեթե նույնական երկու ժողովրդի՝ ռուսին ու ուկրաինացուն, հանել իրար դեմ: Բայց շատ սովորական ենք համարում այն, որ նույն ազգի երկու թևերին՝ հայաստանցուն և արցախցուն, ընդամենը հինգ տարում դարձրին գրեթե իրարամերժ հանրույթներ: Եվ այն ցասումը, որ դարավոր թշնամու նենգ պահվածքի հանդեպ պիտի ցուցաբերեր ազգս, հասցեագրվեց իր հայրենակից արցախցուն; Դժվար ճակատագրի հարվածներից ելք փնտրող մեր հայրենակիցը դարձավ համայն հայ ազգի բոլոր ձախորդությունների մեղավորն ու լիցքաթափման թիրախը...

Դրանք կերան մեզ, հերիք է՝ այս է պատմական իրողությունները, հարազատությունը ոտնատակ տված հայաստանցիների մի մեծ հատվածի բնորոշումը իր եղբայրակից արցախցուն, ով այսօր օրհասի դիմաց մնացել է խաբված ու միայնակ:

Ու չկա այն Մեծը, այն համընդհանուր վստահելին, որ ասի՝ կանգ առեք, խենթեր, այս ի՞նչ եք անում, եղբայրներ ենք, թիկունք-թիկունքի տանք, մեր վրեժը թշնամուց առնենք... Ուզում եմ այս մղձավանջից գեթ մեկ պահ անջատվել, բայց ինչպե՞ս:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ