Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Շարժումն ինչ-որ բան է շարժել նաև իշխանական խմբակի ուղեղների ու մտքերի մեջ

Շարժումն ինչ-որ բան է շարժել նաև իշխանական խմբակի ուղեղների ու մտքերի մեջ
23.05.2024 | 14:42

Բագրատ սրբազանին հաջողվել է ամենակարևորը` դառնալ իշխանությունների քննարկման թիվ մեկ խնդիրը։

ԱԺ-ում ամենաքննարկվող անձը Սրբազանն էր, ինչը ցուցիչն է այն բանի, որ Շարժումը ինչ-որ բան է շարժել նաև իշխանական խմբակի ուղեղների ու մտքերի մեջ։

Ուստի` այս պահին կան բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու, իսկ մնացածը շարժման առաջնորդներից է կախված։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ