ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

USAID-ն իր սև գործն արդեն արել է՝ Հայաստանը դարձել է բոլոր ոլորտներում անկում ապրող հակառուսական պետություն

USAID-ն իր սև գործն արդեն արել է՝ Հայաստանը դարձել է բոլոր ոլորտներում անկում ապրող հակառուսական պետություն
03.02.2025 | 13:08

Ինձ մի հարց է հետաքրքրում։

Եթե Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ԽՍՀՄ-ին պարտության մատնելու ռազմավարական նպատակից ելնելով, նացիստական Գերմանիայի իշխանությունը որոշեր, որ, տակտիկական փոփոխություններով պայմանավորված, Յոզեֆ Գեբելսի ղեկավարած նացիստական քարոզչամեքենայի հիմնարկը պետք է վերակազմավորել, վերանվանել կամ փակել, հայերիս վերաբերմունքը նացիզմի նկատմամբ փոխվելու՞ էր, ԽՍՀՄ-ի ազատագրման համար պայքարը մեզ համար դադարելու՞ էր հայրենական պատերազմ լինելուց։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այսօրվա անհասկանալի ոգևորությունը Հայաստանում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից USAID-ի հնարավոր փակման կապակցությամբ, որը ո՛չ գլոբալիստներ-հակագլոբալիստներ ուժերի բախման հետևանք է, ո՛չ էլ նեոլիբերալ-ազգային ուժերի բախման։ Դա ընդամենը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակին ծառայող ԱՄՆ-ի իշխող դասի (պայմանական գլոբալիստներ-հակագլոբալիստներ) կոնսենսուսային տակտիկական փոփոխություն է և ո՛չ ավելին։

Գլոբալիզմի և նեոլիբերալիզմի համաշխարհային գերիշխանության դեմ պայքարի առաջնորդը ոչ թե Դոնալդ Թրամփն է, այլ՝ Վլադիմիր Պուտինը։

Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի թռիչքաձև աճը բոլոր ոլորտներում ոչ թե ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև բալանսավորման արդյունք էր, այլ այդ պատերազմում կողմի հստակ ընտրության։

Այսօրվա պայմաններում այդ «կողմի ընտրությունը» բոլորովին չի նշանակում Ռուսաստանի հետ բարեկամություն, իսկ ԱՄՆ-ի հետ թշնամություն։ Հայաստանը այսօրվա փոսից դուրս գալու և թռիչքաձև աճ ապահովելու հնարավորություն կստանա այն դեպքում, երբ աշխարհը դառնա երկբևեռ, երկու հավասարազոր բևեռներով՝ Ռուսաստան և ԱՄՆ։ Այդ դեպքում Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ պետության դիրքերից, կկարողանա որոշակի հարաբերություններ ունենալ նաև ԱՄՆ-ի հետ՝ առանց վերջինիս կողմից որպես գործիք օգտագործվելու հնարավորության։

Այսօրվա պայմաններում, USAID-ի հնարավոր փակումը մեզ համար վնասակար իրադարձություն եմ համարում, քանի որ արտաքին քաղաքական անորոշ կողմնորոշում ունեցողների մոտ, որոնց թիվը բավականին շատ է Հայաստանում, այն բերելու է ավելի մեծ խառնաշփոթի, գաղափարական ու քաղաքական պայքարի ուղենիշների ու մոտիվացիայի կորստի, հետաբար՝ նաև արտաքին քաղաքական սխալ հաշվարկների։ USAID-ն, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, իր սև գործն արդեն արել է՝ Հայաստանը դարձել է բոլոր ոլորտներում անկում ապրող հակառուսական պետություն։ Այնպես որ, մի քանի տարի ուշ կամ շուտ՝ արդեն էական ոչինչ չի փոխում։

Հայաստանի գոյության ապագան ուղիղ ձևով կապված է Ռուսաստանի՝ համաշխարհային երկրորդ բևեռ դառնալու և իր անձրևանոցի տակ Հայաստանի մտնելու հետ։ Դա անխուսափելի և անդառնալի գործընթաց է։ Այս պարագայում Հայաստանի քաղաքական ուժերի անելիքը կա՛մ այդ պրոցեսին խանգարելը, կա՛մ օգնելը կարող է լինել։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ