«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՈՒկրաինական պատերազմը վճռական ազդեցություն կունենա աշխարհի հետագա ճակատագրի վրա

ՈՒկրաինական պատերազմը վճռական ազդեցություն կունենա աշխարհի հետագա ճակատագրի վրա
19.04.2025 | 20:05

Եթե նայում ենք աշխարհում տիրող իրավիճակին ու նրա մի կայուն վիճակից, որը հաստատվել էր երկրորդ աշխարհամարտից հետո ՍՍՀՄ և ԱՄՆ երկբևեռության տեսքով, դեպի մի այլ կայուն բազմաբևեռ վիճակի, որը հաստատման պրոցեսում է, ապա տեսնում ենք, որ սառը պատերազմը, ԽՍՀՄ կոլապսը, ԱՄՆ-ի առաջնորդությամբ աշխարհի անկայուն ու կարճատև կյանքով միաբևեռությունը, ուկրաինական միջնորդավորված պատերազմը, Ռուսաստանի ու Չինաստանի գերտերությունների կարգավիճակ ստանալը և Եվրոպայի անկայուն վիճակը այդ գլոբալ անցման պրոցեսի բաղադրիչներն են միայն։

Այնպես որ, այս գլոբալ գոյապայքարում դեռ վաղ է խոսել հաղթողների ու պարտվողների մասին, քանի որ պայքարը աշխարհում դարերով դոմինանտ դիրք ունեցող Արևմուտքի և Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդությամբ ուժեղացող մնացած աշխարհի միջև է, որը դեռ հեռու է ավարտված լինելուց։

Նման գոյապայքարի բուն էության մեջ խորանալու և այն հասկանալու համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ մինչև ուկրաինական պրոքսի պատերազմը նման միջնորդավորված մյուս բոլոր պատերազմները գլոբալ կայունության տեսանկյունից ունեցել են երկրորդական կամ ծայրամասային բնույթ, որոնք տեղի են ունեցել գերհզորների տարածքներից դուրս պայմաններում։

Այս իմաստով ուկրաինական պատերազմը իր տեսակի մեջ առաջինն է, որտեղ գերհզորները բախվում են անմիջականորեն, և որի արդյունքը վճռական ազդեցություն կունենա աշխարհի հետագա ճակատագրի վրա։

Այս պայմաններում գլոբալ հավասարակշռության իմաստով առանձնահատուկ է Թրամփի ռադիկալ բնույթի նոր արտաքին քաղաքականությունը, որի նպատակը գլոբալ Արևմուտքի անհաջողության պայմաններում ԱՄՆ-ի համար գերադասելի դիրք պահպանելն է։

Դա էլ, շատ մեծ ու բարդ նպատակ լինելով, պահանջում է համապատասխան չափերի քավության նոխազ, որն էլ Եվրոպան է՝ Ուկրաինայի հետ միասին։

Այստեղից էլ, ԱՄՆ-ի ավանդական պաշտպանությունից զրկված և անորոշությունների ու տարբեր տեսակի ռիսկերի պայմաններում գտնվող պառակտված Եվրոպայի կողմից տանելի լուծումների քաոսային փնտրտուքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11492

Մեկնաբանություններ