«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պատմության ընթացքն անկասելի է. թույլերն իրենց տեղը զիջում են ուժեղներին

Պատմության ընթացքն անկասելի է. թույլերն իրենց տեղը զիջում են ուժեղներին
20.04.2025 | 13:01

Մեր մարդկանց մի մասին, որոնք ջերմորեն փարված են 19-րդ դարի և 20-րդ դարի հիմնական մասի եվրոպական դասական արժեքներին, որոնք, իսկապես, ամենաբարձր մակարդակի համամարդկային արժեքներ էին, թվում է, թե ուրիշները դա չեն հասկանում և այդ իսկ պատճառով մերժում են դրանք։

Այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք, այն, որ այդ իրական բարձր արժեքներն ընդունելով հանդերձ, այդ ուրիշները չեն կարող ընդունել նույն Եվրոպայի, և ոչ միայն նրա, ներկա արժեքային աշխարհակործան տենդենցները՝ ԼԳԲՏ-ի, սեռային քաղաքականության և այլ անընդունելի տեսքերով։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Բիսմարկի, Լլոյդ Ջորջի, Կլեմանսոյի և նրանց նման ուրիշների որոշումներով էր աշխարհը կառավարվում։

Այդ ժամանակներում արժեքային իմաստով Եվրոպան թելադրողի դեր ուներ, այնինչ, հիմա նա ունի ուրիշների թելադրանքը կատարողի դեր միայն, որոնց թվում նաև վերը նշված աշխարհակործան տենդենցները, որոնք կապված են աշխարհի հետագա կյանքը կառավարելուն առնչված հանգամանքների հետ, որոնցից ամենահիմնական երկուսը երկրագնդի գերբնակեցումն է և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակ լինելն ու անզիջում մրցակցությունը դրանց համար։

Այս տեսանկյունից հարցի լուծումը տանում է դեպի մարդկանց թվի կրճատումը երկրագնդի վրա, և բոլոր այն միջոցները, որոնք տանում են դեպի այդ նպատակը, ժամանակակից գլոբալ քաղաքականության կողմից ընդունելի են։

Բայց այստեղ կան նաև շատ ուրիշ և ոչ պակաս կարևոր հանգամանքներ, ներառյալ՝ բարեկեցիկ միլիարդի կողմից իր դոմինանտ դիրքի զիջելը նոր բարձրացող մրցակիցներին, բնակչության թվի կտրուկ աճը կախյալ երկրներում, պետական ու վերպետական շահերի բախումը, մարդկանց մենթալիտետի և պետական կառավարման էֆեկտիվության միջև կապը և այլն։

Այս վերջին հանգամանքը, այն է՝ մարդկանց մենթալիտետի և պետական կառավարման էֆեկտիվության միջև կապը, շատ բաներով կասկածի տակ կդնի դասական եվրոպական արժեքների դիրքը իր նախկին տեսքով, քանի որ այն, ի թիվս այլ գործոնների, նաև գաղութներից եկող հարստությամբ պայմանավորված հարաբերականորեն բարեկեցիկ կյանքով էր պայմանավորված։

Մի բարեկեցություն, որն ուղեկցվում է նաև մարդկանց պասիոնարության անկումով, որն էլ, իր հերթին, դառնում է վճռական գործոն ներկա գլոբալ հակամարտության պայմաններում։

Նման գլոբալ հակամարտության պայմաններում մարդկանց կառավարելու ավտորիտար մոտեցումը ունի ակնհայտ առավելություններ նույն հարցում դեմոկրատական կոչեցյալ մոտեցումների նկատմամբ։

Մի հանգամանք, որը կստիպի դեմոկրատական մոտեցումները, գոնե մասամբ, փոխարինել ավտորիտար մոտեցումներով կամ էլ տեղը զիջել ուրիշներին։

Պատմության ընթացքն անկասելի է, որտեղ միշտ թույլերն իրենց տեղը զիջել են ուժեղներին, մնացյալը հեքիաթներ են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ