Ամիսներ առաջ Սերբիայում կայարանի տանիքն էր փլուզվել, 15 մարդ մահացել էր: Փոխնախարար և այլ պաշտոնյա ձերբակալեցին: Մարդիկ չհանգստացան, քավության նոխազներով չբավարարվեցին, իրական մեղավորների հրաժարականի պահանջով փողոցներ դուրս եկան:
Ամիսներ տևած բոյկոտի և անհնազանդության գործողությունների հետևանքով երեկ Սերբիայի վարչապետը հրաժարական տվեց: Մարդիկ հավանաբար կպահանջեն նաև նախագահի հրաժարականը:
Հայաստանում, ռեժիմը հազարների սպանեց, տարածքներ հանձնեց ու դավաճանեց: Շարունակում է տարածքներ հանձնել:
Սուրմալուն վառվեց, տասնյակներ մահացան:
Զորանոցը այրվեց, տասնյակներ մահացան:
Անօրինությունները ամենօրյա ռոժիմով են ընթանում, իսկ ռեժիմը շարունակում է իշխել:
Մարդիկ մի քանի շաբաթ փողոց են դուրս գալիս, այնուհետ հայտարարում են, թե հոգնել են, բան չի ստացվի:
Ո՞նց չի ստացվի, իշխանությունը հենց մարդկանցից է տրվում, դուրս եկեք փողոց ու մի գնացեք տուն, տեսնեմ, թե ինչպես հրաժարական չի տալու: Սեփական անգործությունը օտար ուժերի քմահաճույքին բարդելը շատ վատ երևույթ է՝ անպատասխանատվության դրսևորման ձև:
Մի հնազանդվեք, ընդվզեք, հանցագործ ռեժիմի որևէ որոշում չպետք է իրագործվի, անհնազանդությունը բոլորի սահմանադրական իրավունքն է: Միայն դրա ակտիվ իրացման պարագայում ենք երաշխիք ունենալու, որ ռեժիմը կգնա, և կունենանք հայերին ներկայացնող իշխանություն:
Հովհաննես Ավետիսյան