Կազանում տասներկու շախմատիստների մասնակցությամբ անցկացվող գրան պրիի մրցաշարում Էլինա Դանիելյանը չկարողացավ զարգացնել նախորդ տուրերի հաջողությունն ու իններորդում սև խաղաքարերով պարտություն կրեց Ալեքսանդրա Կոստենյուկից: Դանիելյանի պարտությունից օգտվեց Աննա Մուզիչուկը: Սևերով ոչ-ոքի խաղալով Վիկտորյա Չմիլիտեի հետ` նա ունեցած միավորների թիվը հասցրեց վեցի ու
հավասարվեց հայ շախմատիստուհուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ