Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քառասուն տարի անց

Քառասուն տարի անց
10.12.2012 | 13:15

«Բետիսի» հետ խաղում Լիոնել Մեսին նախ կրկնեց, ապա եւ գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի օրացույցային մեկ տարում խփած գոլերի ռեկորդը, որն այս տարի «նշեց» իր քառասուն ամյակը: Հրաշք արգենտինացու նոր ռեկորդը հետեւյալ դինամիկան ունի`


Իսպանիայի 2011-2012թթ առաջնություն` 33,
Իսպանիայի 2011-2012թթ գավաթ` 3,
Իսպանիայի 2011-2012թթ սուպերգավաթ` 2,
Չեմպիոնների լիգայի 2011-2012թթ խաղարկություն` 8,
Իսպանիայի 2012-2013թթ առաջնություն` 23,
Չեմպիոնների լիգայի 2012-2013թթ խաղարկություն` 5,
Արգենտինայի ընտրանի` 12 գնդակ:
Հիշեցնենք, որ օրացույցային տարում «Բարսելոնը» դեռեւս երեք խաղ ունի: Հաշվի առնելով Մեսիի գոլային անկոտրում ծարավը` հնարավոր է, որ ֆուտբոլային կախարդը նշանառության տակ առնի և 90 գոլի սահմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ