Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի դարձավ եզրափակչի մյուս մասնակիցը: Անգլիական «Չելսին» կարողացավ կոտրել մեքսիկական «Մոնտերեյ» ակումբի դիմադրությունն ու առավելության հասնել 3:1 հաշվով: Նրա մրցակիցը կլինի բրազիլական «Կորինթիանսը», ով կիսաեզրափակչում նվազագույն հաշվով առավելության է հասել եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ: Ավարտական խաղը կկայանա դեկտեմբերի տասնվեցին: Անկախ արդյունքից՝ հաղթողն իր պատմության մեջ առաջին անգամ կնվաճի աշխարհի ակումբային առաջնության թիվ մեկ թիմի տիտղոսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ