Դեկտեմբերի քսանին շվեյցարական Նիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի play off-երի վիճակահանությունը:
Նախ խոսենք Չեմպիոնների լիգայից:
Վիճակահանության արդյունքներով խմբայինի հաղթողները կհանդիպեն երկրորդ տեղերը գրավածների հետ: Ընդ որում, ուժեղագույնները պատասխան խաղերն անցկացնելու են սեփական հարկի տակ: Մեկ ութերորդ փուլում մրցակիցներ չեն կարող լինել նույն ֆուտբոլային ասոցիացիայի ակումբները, ինչպես նաև այն թիմերը, որոնք իրար հետ մրցակցել են խմբային փուլում:
Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգային, այստեղ մեկ տասնվեցերորդում խմբայինի տասներկու հաղթողներն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը գրաված լավագույն չորս թիմերը կմրցեն երկրորդ տեղը գրաված խմբայինի տասներկուսի ու Չեմպիոնների լիգայի խմբայինի երրորդ տեղը գրաված մյուս քառյակի հետ: Արտագնա խաղի կմեկնեն առաջինները: Այս փուլում այստեղ էլ կգործի Չեմպիոնների լիգայում կիրառելիք սկզբունքը. այսինքն, մրցակիցներ չեն կարող լինել նույն ֆուտբոլային ասոցիացիայի ակումբները, ինչպես նաև այն թիմերը, որոնք իրար հետ մրցակցել են խմբային փուլում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ