Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հերթականի վեցից մեկը

Հերթականի վեցից մեկը
29.01.2013 | 17:16

Լույս հինգշաբթի մադրիդյան հանրահայտ «Սանտյագո Բերնաբեուում» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակներում կկայանա ընթացիկ մրցաշրջանի հերթական էլ կլասիկոն:
Ինչպես են թիմերը մոտեցել պատասխանատու հանդիպմանը:
Առաջնության վերջին խաղում «Բարսելոնը» ջախջախել է «Օսասունային», «Ռեալը» ոչ պակաս տպավորիչ հաշվով գերազանցել է «Խետաֆեին»: Երկու խաղում էլ գերազանց են հանդես եկել թիմերի գլխավոր հարվածային ուժերը: Ռոնալդուն դարձել է հեթ տրիկի հեղինակ, Մեսին հեռակա մրցավեճում նրան պատասխանել է պոկերով: Բարսելոնցիները տրամադրված են բացառապես հաղթական, լավատեսության պակաս չկա եւ արքայական թիմի շարքերում, թեպետ երկուստեք համոզված են, որ խաղի վերջնարդյունքը ֆիքսվելու է երկու հանդիպման ելքով: Առանց կոնկրետանալու, սակայն ակնհայտորեն առաջին հերթին նկատի ունենալով Իկեր Կասիլյասի բացակայությունը, Ռոնալդուն նշում է, որ պատասխանատու հանդիպումում իրենց շատություն է անելու որոշ խաղացողների բացակայությունը, փոխարենը շատ ավելի հասցեական է Մեսին, ով Կասիլյասի բացակայությունը «Ռեալի» համար առանձնացնում է որպես մեծ կորուստ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ