Իսպանիայում ընթացող Copa Del Solle մրցաշարի շրջանակներում ուկրաինական Շախտյորը» մրցել է ռուսական ԲԿՄԱ-ի հետ ու հաղթել 2:0 հաշվով: Գոլերից մեկի հեղինակը Հենրիկ Մխիթարյանն է, ով կայունորեն ձեւավորված ավանդույթի համաձայն դաշտից առանց գոլ չի հեռանում: Հիմնականում հիմնական կազմը դաշտ դուրս բերած Լուչեսկոյի համար սա եւս մի հրաշալի հնարավորություն էր փետրվարի 13-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ սպասվելիք հանդիպմանն ընդառաջ սեփական թիմի պատրաստվածության մակարդակը ստուգելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ