«Միլանի» կազմում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց օրերս «Մանչեստր Սիթիից» իտալական ակումբ տեղափոխված Մարիո Բալոտելին, ում տրանսֆերային արժեքը կազմել է քսան միլիոն եվրո: Սուպեր Մարիոն առաջին գոլով բացել է խաղի հաշիվը, երկրորդով թիմին պարգևել հաղթանակ: Վերջինս իրացրել է տասնմեկմետրանոցից: «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակը «Միլանին» հնարավորություն տվեց վաստակած միավորներով հավասարվել «Ինտերին»: Այժմ այն մրցաշարային աղյուսակում հինգերորդն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ