Երկրի առաջնության հերթական տուրում դառնալով հերթական գոլի հեղինակ` Լիոնել Մեսին կրկնեց լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը` տասնութ գնդակ կլասիկոներում: Դա եղավ «Սանտյագո Բերնաբեուում», այսօր, «Բարսելոնի» համար տանուլ տված խաղում: Հերթական անգամ գրավելով «Ռեալի» դարպասը` արգենտինացին երկրի առաջնությունում տասնվեցերորդ խաղն անընդմեջ դաշտից հեռացավ գոլ խփած: Հիշեցնենք, որ մինչ նա ռեկորդի հեղինակն եղել է լեգենդար Ռոնալդոն` ինը խաղ: Հիշեցնենք նաեւ, որ առաջնությունում Մեսիի խփած գնդակներն արդեն երեսունինն են: Գոլահարների մրցավեճում երկրորդը Քրիշտիանու Ռոնալդուն է քսանհինգ գոլով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ