Մի քանի րոպե առաջ ավարտվեց Ռուսաստանի վերսկսված առաջնության «Սպարտակ»-«Թերեք» հանդիպումը, որին մասնակցում էր մոսկովյան ակումբի նոր ձեռքբերումը` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը գերազանցեց ամեն մի սպասում` դառնալով մեկը մեկից տարբեր երեք գոլի հեղինակ: Եթե առաջինը տուգանային հրապարակում պահի մեջ ակնթարթորեն կողմնորոշվելու արդյունք էր, երկրորդը` թնդանոթային հարված, ապա երրորդն անհատական փայլուն անցումից հետո ռմբահարում էր: «Սպարտակը» խաղը շահեց 3:1 հաշվով: Ամենակարեւորն այն է, որ տեւական ընդմիջումից հետո Մոսկվան նորից վարժվում է հայազգի ֆուտբոլիստների վիրտուոզ կատարումներին: Կեցցես, Մովսիսյան: Սկիզբը դրված է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ