Այսօր ութ գրոսմայստերների մասնակցությամբ Լոնդոնում մեկնարկած շախմատային թագի հավակնորդների մրցաշարի առաջին օրն էր, սպիտակ խաղաքարերով հանդես եկած Լեւոն Արոնյանի մրցակիցը` աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կառլսենը: Սպիտակների երեսունմեկերորդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն են կնքել: Ոչ-ոքի է գրանցվել նաեւ Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաներում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ