Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեկ ոսկի և երկու բրոնզ Ռուսաստանի առաջնությունում

Մեկ ոսկի և երկու բրոնզ  Ռուսաստանի առաջնությունում
19.03.2013 | 12:17

Զելենոդոլսկում ավարտված ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության քսան և կրտսեր տարիքի երիտասարդական առաջնությունում լավ մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: Այսպես, 56 կգ քաշային Վանիկ Մկրտումյանը երկամարտի 222 (95+127) կիլոգրամով նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում բրոնզե մեդալի է արժանացել նաև 62 կգ քաշային Գոռ Հունանյանը, ով իր համար նոր քաշային կարգ է տեղափոխվել բոլորովին վերջերս: Տասնութամյա մարզիկը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 110, հրումում` 126 կիլոգրամ կշռող ծանրաձողը:
Ինչպես և սպասվում էր, 77 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս է եղել պատանիների աշխարհի կրկնակի չեմպիոն, տասնիննամյա Ռազմիկ Հունանյանը: Նա երկամարտում ցույց է տվել 337 (151+186) կգ արդյունք` նկատելիորեն գերազանցելով մրցանակային մյուս տեղերը զբաղեցրած մրցակիցներին: Նշենք, որ Ռազմիկ Հունանյանը ռուսական ծանրամարտի նոր բարձրացող աստղն է, և ռուսներն իրենց առաջիկա օլիմպիական խաղերի ծրագրերում առանձնակի հույսեր են կապում հայ դյուցազնի մրցելույթի հետ: Ի դեպ, նման մի հսկա էլ մենք` հայաստանցիներս ունենք մայր հողում: Խոսքն Անդրանիկ Կարապետյանի մասին է, ով նույնպես հանդես է գալիս այս նույն քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ