Վլադիմիր Կրամնիկի հետ գերլարված պայքարում սեւ ֆիգուրներով խաղացող Լեւոն Արոնյանը կարողացավ մրցակցին հարկադրել համաձայնել ոչ-ոքիի, թեեւ ռուսաստանցի գրոսմայստերն ուներ երկու զինվորի առավելություն: Ոչ-ոքիներ են արձանագրվել նաեւ մյուս երեք` Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կառլսեն, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ հանդիպումներում: Փաստորեն մրցաշարային աղյուսակում ուժերի հարաբերակցությունը մնաց նույնը: Նախկինի պես Արոնյանն ու Կառլսենը գլխավորում են աղյուսակը: Այս անգամ` 3,5-ական միավորով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ