Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աշխարհի առաջնության խմբայինի շունչը

Աշխարհի առաջնության խմբայինի շունչը
26.03.2013 | 13:23

Անցած շաբաթվա վերջը մյուս տարի կայանալիք աշխարհի առաջնության շնչով էր համակված: Կայացան բազմաթիվ խմբային հանդիպումներ: Շատ հասկանալի պատճառներով ամբողջության մեջ դրանց անդրադառնալն իմաստ չունի, սակայն աչքաթող էլ չանենք առաջատար ֆուտբոլային տերությունների ազգայինների մրցելույթները, ինչպես նաև մյուսների մասնակցությամբ առավել հետաքրքրականները:

Սկսենք Հարավային Ամերիկայի նախընտրականից: Խմբայինի առաջատար Արգենտինայի մրցակիցը Վենեսուելայի ընտրանին էր: Շատ բաներով Մեսիի խաղով պայմանավորված` արգենտինացիները հաղթեցին երեք չոր գնդակի առավելությամբ (Իգուաին` 2, Մեսի): Ոչ-ոքի խաղալով Պարագվայի հետ (1:1)` ՈՒրուգվայը թեպետ մնաց եզրափակիչում խաղալու իրավունք տվող չորրորդ հորիզոնականում, սակայն նկատելիորեն բարդացրեց իր խնդիրը, քանի որ նրա պոչին նստած Վենեսուելայի, Չիլիի, ինչո՞ւ չէ, նաև Պերուի հավաքականները տեսականի մակարդակով չէ, որ սպասում են իրենց աստեղային ժամին: Ինչ վերաբերում է խմբայինում երկրորդ-երրորդ հորիզոնականները զբաղեցնող Կոլումբիայի ու Էկվադորի ընտրանիներին, նրանց մնում է պարզապես իրենց հնարավորությունը ձեռքից բաց չթողնել։
Սկզբունքորեն կարելի է չանդրադառնալ Հյուսիսային Ամերիկայի խմբին, քանի որ այստեղ ամեն ինչ նոր-նոր է սկսվել, բոլոր թիմերն էլ հավասարապես պահպանում են եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Անցնելու երկար ճանապարհ ունեն նաև Աֆրիկայի ու Ասիայի խմբայինները կազմած հավաքականները, ուստի միանգամից գանք ֆուտբոլային աշխարհի Մեքքա:
Եվրոպական առաջատար ֆուտբոլային տերություններից մրցելույթները հաղթանակով են ավարտել Գերմանիայի (C խումբ, Ղազախստան` 3:0), Անգլիայի (Սան Մարինո` 8:0), Ֆրանսիայի (I խումբ -Վրաստան` 3:1) ընտրանիները, սեփական հարկի տակ ֆինների հետ իսպանացիները խաղացել են ոչ-ոքի` 1:1: Ինչ վերաբերում է Իտալիայի ընտրանուն, այս օրերին Պրանդելիի թիմն ընկերական հանդիպում ունեցավ բրազիլացիների հետ, սակայն ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտված խաղն այնպիսի արտառոց գեղեցկության էր ու այնպիսի սուր մրցակցային բնույթի, որ խամրեցրեց կարգով ավելի բարձր շատ ու շատ խաղեր, եթե ոչ բոլորին:
Խմբային առաջատարներից հաղթանակներ են տոնել Նիդերլանդների (D խումբ -Էստոնիա` 3:0), Բելգիայի (A խումբ -Մակեդոնիա` 2:0), Բոսնիա և Հերցեգովինայի (G խումբ -Հունաստան` 3:1), Չեռնոգորիայի (H խումբ -Մոլդովա` 1:0) հավաքականները, արտագնա խաղում կիպրոսցիների հետ 0:0 է խաղացել E խմբի առաջատար Շվեյցարիայի ընտրանին: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ F խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանու հանդիպմանը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն այդպես էլ չկայացավ` տեղափոխվելով ավելի ուշ ժամանակներ:
Մինչ հայերիս համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող B խմբի հանդիպումներին անդրադառնալը` առանձնացնենք երեք հանդիպում: Համաշխարհային ֆուտբոլում պակաս քաշ ու կշիռ չունեցող Պորտուգալիայի ընտրանին Իսրայելում (F խումբ) հրաշքով փրկվեց պարտությունից` երրորդ գոլը խաղի վերջում խփելով: Քաղաքական հայտնի զարգացումների պատճառով առանձնակի լարվածությամբ էր սպասվում բալկանյան երկու հավաքականների` Հորվաթիայի ու Սերբիայի խաղը: Պատերազմ չեղավ, հանդիպումն էլ 2:0 հաշվով ավարտվեց: Հասկանալի է` հօգուտ Հորվաթիայի ուժեղ ընտրանու (Բելգիայի ընտրանու հետ այն տասներեք միավորով A խմբում բաժանում է առաջին երկու հորիզոնականները):
Դառնանք B խմբին:
Առաջատարն այստեղ Իտալիայի ընտրանին է` չորս խաղից տասը միավորով: Մալթայի ընտրանուն հյուրընկալվելիս` իր օրինական երեք միավոր վաստակելու հնարավորությունը չկորցրեց Բուլղարիայի հավաքականը` վեց անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասն ու հինգ խաղից հետո վաստակելով ինը միավոր: Արտագնա խաղում դանիացիները 3:0 հաշվով հաղթեցին չեխերին ու չորս խաղից հետո նրանց հետ հավասարապես ունեն հինգ միավոր: Այս երկուսին երեք միավորով, սակայն մեկ պակաս խաղով հաջորդում է մեր ընտրանին, ում հերթական հանդիպումն այսօր է, չեխերի հետ: Այսօր կայանալու է նաև Դանիա-Բուլղարիա հանդիպումը: Ժամանակից առաջ չընկնենք մեր ենթադրություններով: Օրը ցույց կտա, թե այս երկու դիմակայություններից հետո ինչ տեսք կունենա խմբային աղյուսակը, ում դիմաց ինչ հեռանկարներ կբացվեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ