Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Օրը կգա` բարին հետը, ամեն ինչ կիմանանք

Օրը կգա` բարին հետը, ամեն ինչ կիմանանք
26.03.2013 | 13:24

Ապրիլի սկզբներին ՈՒզբեկստանում կմեկնարկի պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը մասնակից թիմերի համար բացառիկ նշանակություն ունի ոչ միայն նրանով, որ օրացուցային տարվա ամենահեղինակավոր մրցաշարն է: Տաշքենդի առաջնությունը վարկանիշային է 2014-ի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար և սրանով, թերևս, ասված է ամեն ինչ:
-Առաջնությանն ընդառաջ` Աբովյանում սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, -ասում է հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյանը: -Պարապում ենք ամբողջական կազմով, մեդալների հավակնություններ, բնականաբար, ունենք, սակայն այսօր օրակարգի թիվ մեկ խնդիրը վարկանիշային երկու տեղը ձեռք գցելն է:
-Պահպանվե՞լ է հավաքականը Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կազմավորելու սկզբունքը:
-Իհարկե, սակայն հավաքականի ձևավորումը մեխանիկական մոտեցում չի կարող պարտադրել:
-Այսի՞նքն:
-Դե, այնպես չէ, որ չեմպիոններին իրար գլխի հավաքես ու ասես` հավաքական ունեմ: Բնականաբար, նայում ենք արդյունքներին, դրանք համեմատում այլ երկրների ցուցանիշների հետ, ըստ այդմ էլ կողմնորոշվում:
-Եվ ո՞ւմ թեկնածությունների հարցում եք կողմնորոշվել:
-Առաջնություն կմեկնեն չեմպիոններից 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը, Դավիթ Գասպարյանը (56 կգ), Ժորժ Եղիկյանը (69 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+94 կգ): Նրանց կընկերակցեն 69-ի ու 85-ի երկրորդ մրցանակակիրներ Արթուր Սարգսյանն ու Հովհաննես Ավդալյանը: Հավաքականում են նաև Աշոտ Բեկզատյանն (+94 կգ) ու Սամվել Գասպարյանը (77 կգ):
-Աշոտ Բեկզատյանը` հասկանալի է: Չնայած առաջնությունում ձախողվելուն` նրա կարողությունները Ձեր տեսանելիության տիրույթում են, սակայն Հայաստանի առաջնությունում Սամվել Գասպարյան անունով մասնակից չկար: Ռիսկային չէ՞ ընտրությունը:
-77 կգ քաշային կարգում նախատեսել էինք հանրապետականի երկրորդ մրցանակակիր Հովհաննես Ավդալյանին, սակայն, մարզիկի առողջական վիճակով պայմանավորված, խնդիրներ առաջացան, դրա համար էլ նախապատվությունը տվեցինք Սամվելին:
-Որտեղի՞ց է:
-Հոկսեն Միրզոյանի մարզադպրոցից:
-Հասկանալի է: Անցած տարվա մեր պատանեկանը շատ ուժեղ էր…
-Այդ ուժեղներից երկուսը` Ժորժն ու Սիմոնը, ներկայիս հավաքականում են և պիտի որ իրենց ծանրակշիռ խոսքն ասեն: Պինդ տղաներ էլի ունենք: Առաջ չընկնենք, նախապես անուններ չտամ: Աստծո ողորմածությամբ օրը կգա` բարին հետը, ամեն ինչ կիմանանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ