Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կինոյի չար ազդեցությունը

Կինոյի չար ազդեցությունը
26.03.2013 | 13:26

Վերջերս նկարահանված գերմանական «Հանցանքի վայրը» սերիալում ոստիկանը Արթուր Աբրահամի մարմնավորած հանցագործին նոկաուտի է ենթարկում տոստերով` այս կերպ վնասազերծելով նրան: Շարժանկարի տպավորության տակ Աբրահամի մենեջերը մարզիկների կշռման ժամանակ Շտիգլիցին խոհանոցային հենց այս պարագայից էր նվիրել` ուղղակիորեն նշելով, որ Արթուրին անհնար է հաղթել առանց դրա: Ինչպես երևում է, Շտիգլիցը սրտին չափազանց մոտ էր ընդունել սերիալային հիշեցումը:
2012-ի օգոստոսին հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին` Արթուր Աբրահամը երկրորդ միջին քաշային կարգում նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Այն ժամանակ մեր մարզիկը համոզիչ հաղթանակ տարավ` մրցակցի դեմքը վերածելով գունային գամմայի: Այս ողջ ընթացքում Շտիգլիցը չէր մոռացել անպատվությունը և գերտրամադրվածությամբ էր նախապատրաստվել կիրակնօրյա մարտին, ինչին, չի կարելի ասել, թե հայազգի մարզիկը պատրաստ չէր: Բռնցքամարտ է, ամեն ինչ էլ լինում է: Կատաղի գրոհներից մեկի ժամանակ գերմանացին կարողացավ ծանր հարված հասցնել Արթուրի աչքի շրջանում, ինչն էլ մարտի վերջնարդյունքի որոշման գործում եղավ վճռական գործոն: Հեմատոման շատ արագ փակեց մեր մարզիկի աչքը, իսկ նման վնասվածքի պայմաններում մարտը շարունակելն անիմաստ էր, որովհետև ոչինչ չի կարող առավել թանկ լինել մարդու առողջությունից: Շտիգլիցը վերադարձրեց կորցրած չեմպիոնական տիտղոսը, իսկ մարտից անմիջապես հետո Արթուր Աբրահամը հայտարարել է մատչ-ռևանշ անցկացնելու ցանկության մասին, ինչը մրցակիցն ընդունել է: Այս պահի համար ֆիքսենք այսքանը` Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից դիմակայությունում հավասարություն է: Խաբուսիկ հավասարություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ