Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ավարտվեց պատանեկանը

Ավարտվեց  պատանեկանը
05.04.2013 | 11:48

Ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: ՈՒրախությամբ պիտի նշել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ այն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում, ինչն առաջնությանը հաղորդել էր թե՛ տոնական, թե՛ ավելի հանդիսավոր բնույթ, թեպետ դահլիճի սառը պայմաններն այնքան էլ նպաստավոր չէին մարզիկների համար:
Մեկ քայլ առաջընթաց գրանցվեց նաև մրցավարության հարցում, որն անցած տարի իր բարձրության վրա չեղավ: Կազմակերպիչներն այս անգամ փորձել էին հնարավորինս անաչառություն պահպանել, քանզի, ասենք թե, այստեղ առաջ մղեցիր քո հովանավորյալին, բա դրսո՞ւմ ինչ ես անելու:
Չեմպիոն հռչակվեցին Դավիթ Ասատրյանը (48 կգ), Հրայր Շահվերդյանը (50 կգ), Գառնիկ Պապիկյանը (52 կգ), Սպարտակ Թամարյանը (54 կգ), Սևակ Մկրտչյանը (57 կգ), Արմեն Մխիթարյանը (60 կգ), Յուրիկ Դարաբյանը (63 կգ), Հովհաննես Առաքելյանը (66 կգ), Վարդան Քոսյանը (70 կգ), Սերյոժա Ալոյանը (75 կգ), Ռազմիկ Հարությունյանը (80 կգ), Արամ Աբրահամյանը (+80 կգ): Հետաքրքրական է, որ եթե Լոռին կարողացավ պահպանել մարզական բարի ավանդույթները` տալով չորս չեմպիոն (Հրայր Շահվերդյան, Գառնիկ Պապիկյան, Սպարտակ Թամարյան, Դավիթ Ասատրյան), ապա նահանջ արձանագրեց Շիրակը` եզրափակիչում կրելով նույնքան պարտություն:
Մի դիտարկում ևս: Մրցումների վրա ստվեր գցեց գերծանրքաշային Գնել Մուրադյանի պահվածքը, որը, կարծում եմ, հիրավի օժտված այս մարզիկին պատիվ չի բերում, և ֆեդերացիան, հանուն նրա իսկ բարօրության, պարտավոր է կարգապահական քայլեր ձեռնարկել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ