Ստավանգերի միջազգային մրցաշարի յոթերորդ տուրում հաղթանակներ են տարել Կարյակինը`Նակամուրայի, Կառլսենը` Համմերի, Անանդը` Ռաջաբովի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացած գրոսմայստերների թվում է Լեւոն Արոնյանը, ում մրցակիցը սպիտակ խաղաքարերով հանդես եկած չին Վանգն էր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Կարյակինը: Նրան հինգ միավորով հաջորդում է Կառլսենը: Անանդն ու Արոնյանն ունեն չորսական միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ