Չորեքշաբթի ՈՒկրաինայի գավաթի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով Օդեսայի «Չեռնոմորեցին»` Դոնեցկի «Շախտյորը» երրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ ոսկե դուբլի հեղինակ: Հանդիպման երեք գոլերն էլ գրանցվել են հանքագործների բրազիլացի լեգեոներների անվան դիմաց, Մխիթարյանը, ում ուկրաինական ու անգլիական զանգվածային լրատվամիջոցները տեսնում են բրիտանական պրեմիեր լիգայում, դրանցից մեկի գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նշենք նաև, որ «Շախտյորն» այս հաղթանակով դարձավ ՈՒկրաինայի իննակի գավաթակիր: Նույնքան անգամ գավաթը շահել է Կիևի «Դինամոն», վերջինը` 2007 թվին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ