Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Եթե, Աստված չանի, երկրաշարժ լինի Երևանում, նոր կառուցված շենքերից Աստված գիտե, թե որքան մարդու կհաջողվի փրկել»

«Եթե, Աստված չանի, երկրաշարժ լինի Երևանում, նոր կառուցված շենքերից Աստված գիտե, թե որքան մարդու կհաջողվի փրկել»
07.11.2013 | 17:32

Հայտնի է, որ Երևանը գտնվում է սեյսմավտանգ գոտում։ Եվ քաղաքաշինական ծրագրերն իրականացնելիս պետք է լրջագույն ուշադրություն դարձվի սեյսմիկ անվտանգության խնդիրներին, ինչը, սակայն, մեզ մոտ հետին պլան է մղված։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ քաղաքաշինության կառուցապատման սեյսմիկ վերլուծության մեջ գոյություն ունի դեղին գծերի քարտեզ հասկացությունը։ Քաղաքային փողոցները պետք է այնպես կառուցապատվեն, որ շենքերը փլուզվելուց հետո փողոցների մեկ, իսկ պողոտաների երկու կամ երեք մեքենաների անցանելիություն ապահովեն՝ մարդկանց հանման և մաքրման աշխատանքների համար։ Երևանի այսօրվա փողոցների և պողոտաների ցանցն այդ պայմանը չի ապահովում կառուցապատման ոչ ճիշտ լինելու պատճառով։ «Պետք չէ մոռանալ, որ երկրաշարժի ժամանակ 70 տոկոս մարդիկ մահանում են այն պատճառով, որ նրանց ժամանակին չի հաջողվում դուրս բերել փլատակներից։ Եվ եթե Աստված չանի, երկրաշարժ եղավ Երևանում, նոր կառուցված շենքերից և քաղաքային տարածքներից Աստված գիտե, թե ինչքան մարդու կհաջողվի փրկել»,- նշում է Մարիամ Խաչատրյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.- Զրույցը Մարիամ Խաչատրյանի հետ քաղաքաշինական այլ խնդիրների մասին կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ