ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ջոն Քերրին դատապարտել է ՈՒկրաինայի իշխանությունների բռնի գործողությունները

Ջոն Քերրին դատապարտել է ՈՒկրաինայի իշխանությունների բռնի գործողությունները
11.12.2013 | 16:15

Կիևում հատուկջոկատայինները փորձել են ուժով ճեղքել ցուցարարների շարքերը, սակայն վերջիններս հետ են մղել նրանց: Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները «Удар» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ցուցարարների հետ բարիկադներից հետ է մղել «Բերկուտ» հատուկ ջոկատի զինվորներին:
Վերջիններս թեև փորձել են ուժով ճեղքել ցուցարարների շարքերը, սակայն չի հաջողվել: Արդյունքում թույլ են տվել նրանց դուրս գալ: Միջամտել են իրավապահները և դադարեցրել են հրապարակ մտնելու փորձերը:
ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել չտրվել սադրանքներին, քանի որ ոստիկանության դեմ ընդվզումները կհամարվեն զանգվածային անկարգություններ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունների բռնի գործողությունները ցուցարարների նկատմամբ, անընդունելի են:
«ԱՄՆ-ն իր զայրույթն է հայտնում ուկրաինական իշխանությունների որոշման վերաբերյալ, որը Կիևի Մայդանի խաղաղ ցուցարարներին որոշել է ոստիկանության հատուկ ջոկատներով, բուլդոզերներով և մահակներով պատասխանել: Այդ պատասխանն անընդունելի է և հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- ասվել է Ջոն Քերիի հայտարարությունում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ