ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից

Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից
17.12.2013 | 15:04

Այսօր «Զարկերակ» ակումբում «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ամփոփելով 2013 թվականը, նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում զինվորների ծնողներից: Դրանք հիմնականում կապված են օրենքներում տեղի ունեցող փոփոխությունների հետ, իսկ անհանգստության միակ պատճառը տեղեկատվության պակասն է: Ըստ բանախոսի, նոր օրենքով, մաշկային մի քանի հիվանդության դեպքում ևս զորակոչիկները զորակոչվում են: «Շատ ծնողներ անտեղյակ են այդ փոփոխությանը, ինչը նրանց շփոթմունքի մեջ է գցում: Նրանք մինչև որդու զորամաս հասնելը խուճապի են մատնվում: Թող մայրերը խուճապի չմատնվեն, մենք կզբաղվենք ցանկացած հարցով: Բայց եթե զինակոչիկը գանգատներ չունի որևէ հիվանդության վերաբերյալ, մենք չենք կարող բուժզզնում իրականացնել: Զորակոչվելուց հետո զորամասերում նույնպես զինվորներն անցնում են բուժզննում, եթե խնդիր կա, որոշվում է նրանց պիտանելիության խնդիրը: Նրանք նաև բողոքում են, որ միայնակ մայրերի տղաներն ու ծնողազուրկ երեխաներն արտոնություններից չեն օգտվել: Բայց պարզվում է, որ ընտանիքում կա քույր կամ եղբայր, այսինքն՝ տղան ընտանիքի միակ զավակը չէ»,-պարզաբանեց նա` ընդգծելով, որ շատ հաճախ դիմում-բողոքները իրականությանը չեն համապատասխանում: Մ. Խաչատրյանը նշեց, որ ցանկացած դիմում ուղարկվում է զինկոմիսարիատ, որտեղ այն ենթարկվում է ուսումնասիրման: Զորակոչիկների տեղաբաշխման նոր համակարգը ևս դժգոհության տեղիք է տալիս: Ըստ բանախոսի, ծնողները բողոքում են նաև վիճակահանությամբ կատարվող զորակոչի դեմ, մինչդեռ դա կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է: Մ. Խաչատրյանի գնահատմամբ` բանակի վիճակը նախկին տարիների համեմատ օր օրի բարելավվում է. «Առաջ զոհերի քանակը թաքցնում էին, իսկ հիմա ավելի թափանցիկ են աշխատում»,-նկատեց նա` հավելելով, որ նախորդ տարիների համեմատ նվազել է նաև դիմում-բողոքների թիվը: Նախորդ տարի 622 դիմում է եղել, այս տարի՝ 475: Բացի դա` «Ադապտացիոն շրջանում, ընդամենը երկու ամսվա ընթացքում մենք լինում ենք զորամասերում, հետաքրքրվում ենք զինվորի առօրյայով, բացատրում, թե որտեղ է ծառայում: Զինվորը պետք է իմանա` որտեղ է ծառայում, ինչ խնդիրներ ունի»,-եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ