Որքան երկար են երեխաներն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնքան ավելի երջանիկ կլինեն: Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր, նեյրոկենսաբան Կելի Լամբերտը` The New York Times-ին տված հարցազրույցում:
Կելի Լամբերտը գտնում է, որ որքան շատ են երեխաները հավատում Ձմեռ պապի գոյությանը և հավատում, որ նա անձամբ է բերում իրենց ամանորյա նվերները, այնքան նրանք ավելի երջանիկ կլինեն ապագայում:
Պրոֆեսորի, ինչպես նաև մեր կարծիքով, մանկությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը հավատում է հրաշքներին: Դա պայմանավորված է նրանով, որ փոքր և հասուն տարիքի մարդկային ուղեղի նեյրոնային կապերը մեծ են: Տարիքի հետ այդ նեյրոնների ստեղծման գործընթացը ոչ միայն դանդաղում է, այլև դրանք, որոնցով ապահովվում է ուղեղի և նեյրոնների կապերը, մահանում են:
Իսկ երևակայությունը, ինչպես հայտնի է, այդ կապերի լավագույն «արարիչն է»:
Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է թույլ տալ երեխային որքան հնարավոր է շատ կարդալ գեղարվեստական գրքեր և հեքիաթներ, մտովի երևակայել և վայելել հաճելի զգացողություն և էմոցիաներ և հավատալ հրաշքներին: Այդգործընթացը բարելավում է նյարդային և ուղեղի միջև եղած կապը: Դա նաև լավագույն միջոց է երեխայի հիշողության համար:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ