Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը

Կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը
05.01.2014 | 13:54

Գիտնականներն ապացուցել են, որ կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը: Այն թողնում է դրական ազդեցություն մարդու մտավոր կարողությունների վրա: Շվեդիայի համալսարանի Ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ կապույտ լույսը նաև «արդյունավետ կոֆեին» է հանդիսանում մարդու համար:
«Կապույտ լույսի օգտագործումը հնարավորություն է տալիս տարբեր պայմաններում արդյունավետ աշխատել, որտեղ նույնիսկ պահանջվում է բարձր մակարդի ուշադրություն և զգոնություն»,-ասում է ծրագրի ղեկավար Մարտին Բիվենը:
Հետազոտողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կապույտ լույսն ու կոֆեինը բարելավում են փորձարկման ենթարկվածների մտավոր կարողությունները և օգնում արագ կենտրոնանալ և ճշտությամբ կայացնել որոշումներ: Նրանք ավելի լավ են կենտրոնանում, քան սովորական լույսի տակ աշխատող մասնակիցները:
Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ կապույտ լույսի դրական ազդեցությունը, մեծամասամբ, արտացոլված է այն մարդկանց մոտ, ում աչքերը կապույտ են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ