Մեծ քանակությամբ լոլիկի օգտագործումը դրական է ազդում կանանց հորմոնների, նյութափոխանակության կարգավորման, օրգանիզմում գոյություն ունեցող յուղի և շաքարի վրա: Այն պաշտպանում է օրգանիզմը կրծքի քաղցկեղից:
ԱՄՆ-ի Ռութջերսի համալսարանի մասնագետները նշել են, որ լոլիկի նույնիսկ ոչ շարունակական սպառումն օրգանիզմում թողնում է օգտակար ազդեցություն:
Լոլիկում կարելի է գտնել այդ վտանգավոր հիվանդության գաղտնի զենքը. դա լիկոպինն է: Ի դեպ, ցանկացած միրգ կամ բանջարեղեն, որը պարունակում է լիկոպին, օգտակար է:
Գիտնականներն ուսումնասիրել են լոլիկով սնվող շուրջ 70 կանանց ապրելակերպը: Տասը շաբաթ նրանք հետևել են վերջիններիս, ովքեր կերել են լոլիկով կերակուրներ և օրական ընդունել մոտավորապես 25 մլգ լիկոպին: Արդյունքները գերազանցել են նրանց սպասելիքները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ