Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրանը պատրաստ է հրաժարվել «Ժնև-2»-ից, եթե պահանջները «անհամատեղելի լինեն ԻԻՀ պատվի հետ»

Իրանը պատրաստ է հրաժարվել «Ժնև-2»-ից, եթե պահանջները «անհամատեղելի լինեն ԻԻՀ պատվի հետ»
08.01.2014 | 12:29

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարզիեխ Աֆկխամն ընդգծել է Իրանի ցանկությունը մասնակցելու Սիրիայում ընթացող խաղաղ գործընթացին, սակայն նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հրաժարվել այդ դերից, եթե իրենց նկատմամբ մեղադրական պահանջները խախտեն երկրի արժանապատվությունը:
«Իրանը չի ընդունի մեր պատիվը վիրավորող առաջարկներ: Սիրիական ճգնաժամի հենց սկզբում Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ քաղաքական լուծումները միակ հնարավորությունն են մեղմելու երկրում տիրող լարվածությունը, և ողջունել է բանակցությունների միջոցով երկրի ներսում Սիրիայի ժողովրդին պաշտպանելու ռազմավարությունները»,- ասել է Աֆկխամը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա պնդում է, որ Իրանը պետք է ընդունի 2012թ. հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեն, որպեսզի կարողանա մասնակցել խաղաղության կոնֆերանսին: «Նրանք պետք է ապացուցեն, որ կարող են փոխել իրավիճակը Սիրիայում՝ դարձնելով այն ավելի քիչ վտանգավոր»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆը:
Նշենք, որ հունվարի 13-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև նախատեսված են բանակցություններ, որոնց ընթացքում կքննակվի նաև Իրանի դերը Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված առաջիկա համաժողովում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ