Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սիրիայում արմատական իսլամիստները մահապատժի են ենթարկել 50 բանտարկյալի

Սիրիայում արմատական իսլամիստները մահապատժի են ենթարկել 50 բանտարկյալի
08.01.2014 | 12:57

Արմատական իսլամիստական «Իրաքի և Լևանթ իսլամական պետություն» խմբավորումը (ISIL) մահապատժի է ենթարկել իր գերիներին, որոնք պահվում էին Հալեպում:

Ըստ Սիրիայի ընդդիմության, տեղական համակարգող հանձնաժողովն ու ակտիվիստները, որոնք հետևում են երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի զարգացումներին, նշել են, որ իսլամիստները սպանել են առնվազն 50 մարդու: Իսլամիստ ապստամբների «Liwa al-Tawhid» խումբը «Ալ-Ջազիրա»-ին հայտնել է, որ իր անդամները տեսել են 20 սպանվածի մարմիններ:

Գերիների թվում էին լրագրողներ, մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Մասնավորապես, սիրիացի լրագրողներին տեղեկացրել են, որ հայտնաբերված սպանվածներից չորսը սիրիական Shada Al-Harria հեռուստաալիքի աշխատակիցներ են: Նրանք առևանգվել են ISIL անդամների կողմից դեռևս 2013թ. դեկտեմբերին:

Այս տարվա հունվարի սկզբից ISIL-ի և այլ ապստամբ խմբերի միջև Սիրիայի հյուսիսում և արևելքում տեղի են ունենում զինված բախումներ: Միացյալ ընդդիմադիր խմբերին մասամբ հաջողվում է քշել արմատական իսլամիստներին իրենց անցակետերից և Հալեպի ռազմակայաններից, ինչպես նաև՝ Իդլիբ և Համա արվարձաններից: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպության (Syrian Observatory for Human Rights) տվյալներով, վերջին մի քանի օրերի ընթացքում ընդդիմության ներսում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 120 մարդ:

«Իրաք և Լևանթ իսլամական պետություն» կազմակերպությունը հիմնադրվել է իրաքյան «Ալ-Քաիդա»-ի անդամների կողմից: Այն միացել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին 2013-ի գարնանը, այսինքն՝ Սիրիայի ապստամբների և նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի միջև առճակատումից երկու տարի անց միայն: Այդ ընթացքում ISIL-ը սիրիական ընդդիմության ահաբեկչության և խոշտանգումների պատճառով կորցրել է մեծ թվով կողմնակիցների:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ին: Զինված հակամարտությունը հրահրվել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու, դաժան բռնարարքների հետևանքով, ինչը կազմակերպվել էր ընդդիմության կողմից: Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ, ավելի քան 2 միլիոնը դարձել է փախստական։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ