Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անոմալ ցրտերի հետևանքով սառել է Նիագարա ջրվեժը

Անոմալ ցրտերի հետևանքով սառել է Նիագարա ջրվեժը
11.01.2014 | 14:02

Վերջին 100 տարվա մեջ սա առաջին դեպքն է: Անոմալ ցրտերը, որ ԱՄն-ում սկսվեցին հունվարի սկզբին, հանգեցրել են աշխարհի ամենախոշոր ջրվեժներից մեկի` Նիագարայի սառցակալմանը: Պատմության մեջ Նիագարան սառել է երկու անգամ՝ 1848 և 1912 թվականներին: Այս օրերին ջրվեժ այցելող զբոսաշրջիկները կարողացել են հետևել ջրի շիթերի աստիճանական սառցակալմանը, թե ինչպես ջուրը բարձունքից չի հասցնում անգամ գետնին ընկնել և հենց օդի մեջ վերածվում է սառցե բեկորների: Ինչ վերաբերում է Նիագարա գետին, ապա այն նույնպես 40 աստիճան սառնամանիքի պատճառով սառել է` նմանվելով փոքրիկ առվի:

Միացյալ Նահանգների Կենտրոնական և Արևելյան հատվածներում խստաշունչ ձմռան հասցրած վնասը գնահատվել է մոտավորապես 5 միլիարդ դոլար: Փորձագետները չեն կարծում, որ ցրտերը կարող են ԱՄՆ տնտեսական աճի դանդաղեցման պատճառ դառնալ: Կորուստները, նրանց կարծիքով, կարող են փոխհատուցվել եղանակային պայմանների բարելավմամբ:

Հունվարի սկզբին երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը մի քանի օր նորմայից ցածր էր 14-19 աստիճանով: Վատ եղանակը խլեց 21 մարդու կյանք: Ռեկորդային ցրտերի պատճառով հազարավոր դպրոցներում դադարեցվեցին պարապմունքները, չեղյալ համարվեցին հազարավոր չվերթներ:

Ըստ վերջին տեղեկության, Միացյալ Նահանգներում սառնամանիքն աստիճանաբար նահանջում է: Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, շուտով երկրի գրեթե ողջ տարածքում կարձանագրվի ջերմաստիճանի բարձրացում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ