«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել

Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել
06.06.2017 | 03:48

Երկու տարի առաջ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող ԱՖՂԱՆ ՄՈՒԽԹԱՐԼԻՆ կառավարության և Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից հետո, զգուշանալով իշխանությունների հաշվեհարդարից, քաղաքական ապաստան էր գտել Վրաստանում ու ապրում էր Թբիլիսիում: Սակայն օրերս նրա կինը տագնապահար դիմել էր Վրաստանի իրավապահ մարմիններին, որ ամուսինն անհետացել է, և ինքը ոչ մի լուր չունի նրա մասին: Շատ արագ պարզվեց, որ տարագիրը հայտնվել է… Ադրբեջանում: Թե ինչ մասնակցություն էին ունեցել այդ բացահայտ առևանգմանը Վրաստանի հատուկ ծառայությունները, հայտնի չէ: Համենայն դեպս ադրբեջանցի ուժայինները գերեվարված անձով հազիվ թե սահմանը հատեին հենց այնպես: Ինչևէ, մի խումբ վրացի լրագրողներ, իրավապաշտպաններ աղմուկ բարձրացրին, իրենց համերաշխությունը հայտնելով ադրբեջանցի գործընկերոջը, Բաքվին մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ և այլն: Թեև բոլորն էլ գիտեն, որ ազերական ղեկավարությունը թքած ունի նման դեմոկրատական «հռչակումների» վրա և ամենաանողոք մեղադրանքները կներկայացնի իր քաղաքական հակառակորդին:


Սակայն այս միջադեպի հետ կապված՝ ռուսաստանյան մամուլում հրապարակված մեկնաբանություններում, այդ թվում՝ վրացի թղթակիցների, թերևս ավելի շատ ուշադրություն էր գրավում մի այլ պարագա՝ Վրաստանի անկախության իրական գինը, դրա հետևանքները, փոքր պետության սինդրոմը. «Լավ, ժամանակին հույսներս դրեցինք Վաշինգտոնի վրա ու փորձեցինք առավելագույնս ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից, սակայն թանկ վճարեցինք դրա դիմաց տարածքներ կորցրինք: Այսօր Վրաստանի վրա ներգործության ուժեղ լծակներ ունեն նույնիսկ նրա, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցները՝ Ադրբեջանն ու Թուրքիան»: Անգամ առնչված այս վերջին միջադեպին: Բաքուն վաղուց էր դժգոհություն հայտնել ու զգուշացրել Թբիլիսիին, որ նա ավելորդ սիրահետումներ չանի իր քաղաքական հակառակորդների հետ, նրանց տալով ապաստարան. պետք չէ շատ ավելի եվրոպացի ձևանալ: Վրացիները չպիտի մոռանան, որ ազերական գազն ու նավթամթերքները իրենք ստանում են արտոնյալ գներով, որ խոշորագույն հարկատուն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է՝ SOCAR-ը: Ավելին, Ադրբեջանի իշխանամետ թերթերից մեկում աներկիմաստ սպառնալիք էր հնչել, որ եթե վրացիները վերջ չտան իրենց՝ ազերական սպիտակ ընդդիմության պաշտպանությանը, ապա կարող են շատ լուրջ խնդիրներ ունենալ Վրաստանի ադրբեջանաբնակ տարածաշրջաններում: Բանը հասել է նրան, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ սարկաստիկ տոնով Վրաստանն անվանել են «Սոկարթվելո» (SOCAR թվելո)՝ նկատի ունենալով իրենց վերոնշյալ նավթային ընկերության անունը:


Իսկ մյուս «ստրատեգիական դաշնակիցը»՝ Թուրքիան, իր ներդրումներով, մզկիթաշինությամբ անսեթևեթ թրքացնում ու մահմեդականացնում է Աջարիան:
Բայց սրանք էլ դեռ անկախության լիակատար պարադոքսը չեն: Սոցցանցում վրացիները բնավ էլ պաթետիկ հարց չեն տալիս՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս չեկած, ընկել ենք Արևմուտքի ազդեցության տակ, բայց արդյո՞ք բարիք կբերի վրաց ժողովրդին այդ անվերապահ արևմտասիրությունը: Վրացի որոշ փորձագետներ զգուշացնում են, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազումը կմեծացնի ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ Անդրկովկասի ներքաղաքական անկայունացման ռիսկերը: Առավել ևս վստահություն չկա, որ Վրաստանը կընդգրկվի Եվրամիության կազմում: Արդեն 10 տարի երկիրը սպասում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելուն: Թեև այստեղ էլ առկա է նույն կասկածամտությունը, որ ՆԱՏՕ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը կարող է պարզապես վերածվել ռազմավարական կախվածության:


Վրաստանին, նշում է ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, շատ բան են խոստացել ու շարունակում են խոստանալ, ընդսմին հասկանալով, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա օտարերկրյա ռազմական բազա հաստատել իր հարավային սահմանի մոտ՝ իր ավանդական ազդեցության ոլորտում: Տարասովի կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Թրամփից հուսալքված Եվրոպայում լիդերի դերին հավակնում է Գերմանիան, ապա Անգելա Մերկելը, եթե իրոք մտահոգվի Անդրկովկասի կայունության խնդրով, ապա առաջին հերթին կգործակցի Վլադիմիր Պուտինի, և ոչ թե փոքր, բայց հավակնոտ Վրաստանի հետ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ