ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ամերիկացիներին «Ամուլսարի» հարցը հանգիստ չի տալիս

Ամերիկացիներին «Ամուլսարի» հարցը հանգիստ չի տալիս
12.03.2019 | 01:23

Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արևմուտքից եկող ներդրումները:


«Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարևորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը: Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջև,- գրում է աղբյուրն ու հավելում.- այս պահի դրությամբ ներդրողների համար որևէ այլ խնդիր այնքան կարևոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական և գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»:


«Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները հակված են հօգուտ «Լիդիանի» դրական ելքով լուծելու «Ամուլսարի» խնդիրը, քանզի ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին նեղացնել չեն ցանկանում: Այժմ կառավարիչները սպասում են, որ հասարակական ընդվզումը մեղմվի, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հանքի շահագործման ու դրա օգտակարության մասին խոսելը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ