Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում

Պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում
21.06.2019 | 01:29

Նախարարությունների, մարզպետարանների, ԱԺ աշխատակազմի ու պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների պարգևավճարն անչափ հուզել է պատգամավորների օգնականներին: Սրտնեղում են նրանք՝ իրենք ինչու՞ պարգևավճար չեն ստանում: «Հարցը բարձրացնում են անընդհատ, ու ոչ միայն իրենց վերադաս պատգամավորի, այլև մյուսների մոտ: Ասում են՝ ումի՞ց ենք պակաս, ինչու՞ պետական բարիքներից նաև մենք չօգտվենք: Ոչ միայն պարգևավճար են ցանկանում, այլև գործուղումների մեկնելու «ախորժակն» է մեծ: Անգամ նախանձում են միմյանց, թե ինչու է մի պատգամավորի օգնականն անընդհատ գործողումների մեկնում, մյուսինը՝ ոչ»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի օգնականի կարգավիճակը չի փոխվել: Նա պետք է լավ հարաբերություններ պահպանի ու շփվի բոլոր լրագրողների հետ, հարկ եղած դեպքում կարողանա «կուլտուրական ձևով» մերժել լրագրողին ու համոզել, որ պատգամավորն անչափ խառն է, խիստ զբաղված է և այլն: Իրավիճակ չի փոխվել նրանց աշխատաոճում նույնպես: Թվում էր, թե օրենսդրական նախաձեռնություններով, քաղաքացիների բողոք-դիմումներով, պատգամավորի փաստաթղթաշրջանառությամբ այնքան զբաղված պետք է լինեն, որ սենյակից դուրս գան միայն ինչ-որ հարցերի կամ ընդմիջում անելու համար: Պատկերը, սակայն, այլ է՝ Ազգային ժողովի «լաբիրինթոս» շենքի ամեն ծակուծուկ արդեն հասցրել են ուսումնասիրել, սելֆիներ հրապարակել ԱԺ «տեսարժան վայրերից» ու մի միջանցքից մեկ այլ միջանցք գնալ-գալ՝ ուսումնասիրելու, թե ով ինչով է զբաղված, ով ինչ է խոսում: Տպավորություն է, թե նախորդ տարիների նման նրանց կարևորագույն առաքելությունը կարմիր գորգերի վրայով քայլելն ու դրանք մաշեցնելն է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ