Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինքներդ ձեզնից ու՞ր եք փախչելու

Ինքներդ ձեզնից ու՞ր եք փախչելու
12.07.2019 | 01:27

Երեկ ՀՀԿ-ն մինչև երկինք հասցնող, տարիներով նրա թևի տակ ծվարած ու մի թթու խոսք չասած, բայց իշխանափոխության օրերին առաջինը ՀՀԿ-ին դավաճանած պատգամավորներից մեկն այսօր ՀՀԿ-ի միայն անունը լսելուց վեր է թռչում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն այս էլ որերորդ անգամ, երբ հարցի սկզբում լսում է «նախկին իշխանություն» արտահայտությունը, միանգամից ճողոպրում է։ Հասկանալի է, որ տարիներ շարունակ պատգամավորի մանդատ «նվիրած» քաղաքական ուժն առաջինը լքած ու թիկունքից հարվածած կեղծ համակիրներն առնվազն անհարմար պետք է զգան, և պատահական չէր, որ «առնետավազքի» օրերին շատերը Փաշինյանին զգուշացնում էին` մի ուժին դավաճանածը մյուսին էլ հեշտությամբ կլքի։


Այսուհանդերձ, եթե պատգամավորի մանդատն այդքան «զոհողությունների» գնով պահպանում են, արժե նաև սեփական քայլերին հիմնավորումներ գտնել։ Իհարկե, շատ բարդ է մի մարդու համար աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ ինքը խորթ է և օտար, տեսնել ամեն օր այն մարդկանց դեմքերը, ովքեր մեկ տարի առաջ ՀՀԿ խմբակցության անդամներին, այդ թվում Շիրակ Թորոսյանին, համարում էին «հին», նախկին ռեժիմի «մնացորդ», բայց նա է ընտրել այդ ճանապարհը։ Ի դեպ, դեռ իշխանափոխության օրերին մամուլը գրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կինը Շիրակ Թորոսյանի դռան մուտքի մոտ օճառ է դրել։ Ստացվում է՝ նրա այսօրվա քաղաքական թիմը նախապես արդեն պիտակավորել է չքայլած, բայց ճիշտ ժամանակին կողմնորոշված Շիրակ Թորոսյանին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ