Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ոչինչ հավերժական չէ, ո՛չ հաղթանակը և ո՛չ էլ նույնիսկ պարտությունը, եթե իհարկե կա նպատակ

Ոչինչ հավերժական չէ, ո՛չ հաղթանակը և ո՛չ էլ նույնիսկ պարտությունը, եթե իհարկե կա նպատակ
08.07.2024 | 15:54

Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին, խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտության մասին։

Ինչ-որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։

Բաքվի բռնապետն իր առջև ևս խնդիր է դրել` ռեգիոնալ լիդերության միջոցով մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման։

Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ, ո՛չ հաղթանակը և ո՛չ էլ նույնիսկ պարտությունը, եթե իհարկե կա նպատակ։

ՈՒստի Բաքուն փորձում է գնալ իր համար գուցե պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիվացնող ճանապարհով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսանյութում` օկուպացված Շուշիում ԹՊԿ ոչ պաշտոնական հանդիպումն է, որտեղ ստորագրվել է «ղարաբաղյան դեկլարացիան»:

Դիտվել է՝ 7258

Մեկնաբանություններ