Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու՝ գլոբալ և ռեգիոնալ հետևանքներով

Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու՝  գլոբալ և ռեգիոնալ հետևանքներով
07.11.2024 | 13:33

Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում, և, ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով՝ նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ-ի նոր նախագահը եվրալիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին: Այս մտքերն են հնչեցվել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում, և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որը, անշուշտ, ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ: Ինչ հետևանքնե՞ր, կրկին դժվար չէ կռահել, հատկապես՝ Հայաստանում: Բայց, արի ու տես, այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց «դարակազմիկ», ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով, կարելի է նշել հետևյալը. 1. Թրամփի ասածները շատ լուրջ մի ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ:

2. Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության, և պետք է քաջալերել նրանց:

3. ԱՄՆ-ը շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել, և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը:

4. Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է, և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստան ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ: Եվ այսպես շարունակ:

Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ, և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է, և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները: Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք: Ո՞վ է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից՝ իրենց համար ո՞րն է նախընտրելի՝ մահը հանուն ժողովրդավարությա՞ն, թե՞ կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատեք, հարգելի գործընկերներ:

Եվ վերջում ավելացնեմ՝ վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ո՛չ Վրաստանի ուկրաինացմանը»: Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ