ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իր հացը հազիվ վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում

Իր հացը հազիվ վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում
19.01.2025 | 12:19

Քաղաքական իշխանությունը նվաճելու, պահելու և գործադրելու հիմնական պայմանը առավել մեծ ընտրազանգվածի վստահություն և աջակցություն ունենալն է, ինչը, բնականաբար, կպայմանավորի նրա վարքը ընտրությունների ժամանակ: Այսպես է որոշվում քաղաքական ուժի ճակատագիրը, եթե տվյալ երկրում գործում են ժողովրդավարական ընտրական մեխանիզմներ:

Այս պարզ ճշմարտությունը հասկանալի է և բացատրության կարիք չունի: Այս իրողությամբ պայմանավորված՝ դեմոկրատական վարչակարգ ունեցող բոլոր երկրներում, որպես կանոն, իրենց վերարտադրությունն ապահովելու համար իշխանությունները նախընտրական տարում գնում են ընտրազանգվածի և լայն հանրության բոլոր շերտերի սոցիալ-տնտեսական դրության բարելավմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումների իրականացման: Բարձրացնում են թոշակները, իջեցնում են աշխատավոր խավերի հարկային բեռը, մտցնում են սոցիալական նոր արտոնություններ, մի խոսքով, ձգտում են ձեռք բերել հասարակության բոլոր հատվածների վստահությունը և, հասկանալի է, նաև՝ նրա դրական քվեն ընտրությունների օրը: Օրինակ, վերջին նախագահական ընտրություններից առաջ Բայդենը, ուկրաինական պատերազմի հետևանքով գահավիժած դեմոկրատների վարկանիշը փրկելու համար, հսկայական միջոցներ էր տրամադրում ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար:

Հիմա գանք Հայաստան երկիր, որը, ինչպես 1990-ական թվականների սկզբին, այնպես էլ այժմ, հավակնում է դեմոկրատական կղզյակ լինելու դափնեպսակին: Կղզյակ լինել-չլինելու թեման առանձին բանավեճի առարկա է, բայց, որ հայկական դեմոկրատիան իր դրսևորումներով հանելուկ է, դա արդեն հստակ երևում է: Խոսքը վերջերս իրականացվող «բարեփոխումների» մասին է, որոնք նախընտրական տարում ուղղակի և շատ արագ իջեցնում են գործող իշխանությունների վարկանիշը, ինչն ընդհանրապես հակասում է քաղաքագիտական պատկերացումների տրամաբանությանը: Մտցվում է նոր շրջանառության հարկ, որը բարենպաստ չէ փոքր և միջին բիզնեսի համար, կոշտացվում են հարկային վերահսկողությունն ու տուգանքները, բարձրացվում են տրանսպորտի ուղեվարձերը և, իհարկե, համընդհանուր դժգոհության բարձրակետը՝ ամբողջ բնակչության եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, որից ոչ ոք գոհ չէ: Բացառված չեն նոր անակնկալներ այս տարում, մի խոսքով, պատերազմի վտանգի սպառնալիքի տակ ամեն օր իր հացը հազիվ վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում: Եթե եկամուտների հայտարարագրման նպատակը կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարն է, այն պետք է վերաբերվի այն մարդկանց, որոնք կոռումպացված լինելու հնարավորություն և լծակներ ունեն: Հարյուր հազար դրամ աշխատավարձով ապրող չարքաշ մարդն ի՞նչ կոռուպցիոներ:

Այս մտորումների արդյունքը այն ցավալի իրողության գիտակցումն է, որ անկախ Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանություն չի փոխվել, հավանաբար, այդպես էլ կշարունակվի: Հայկական դեմոկրատիան ուրիշ է, նմանը չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2597

Մեկնաբանություններ