ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Հայի ուժեղ տեսակին ատողներն այսօր ծաղկեպսակ են դնում Սպարապետի շիրիմին

Հայի ուժեղ տեսակին ատողներն այսօր ծաղկեպսակ են դնում Սպարապետի շիրիմին
05.03.2025 | 12:03

Մինչև 2018-ը Վազգեն Սարգսյանի գերեզմանին չգնացած քաղաքական գործիչներն այսօր Եռաբլուրում ծաղկեպսակ են դնում՝ որպես հարգանքի տուրք: Սակայն Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ իրական հարգանքը ձևական արարողություններով չի որոշվում, այլ նրա գաղափարների պահպանմամբ, պետականության ամրապնդմամբ և ազգային անվտանգության երաշխավորմամբ։

Նիկոլի իշխանությունը բացահայտ կերպով օգտագործում է Վազգենի անունը՝ հանրային տրամադրությունների վրա ազդելու նպատակով։ Այս նույն մարդկանցից շատերը նախկինում կոշտ ու ցինիկ կերպով քննադատում էին Վազգեն Սարգսյանին («Կտոր մը կամուֆլյաժ», «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» հոդվածներն ընդամենը մի դրվագ են), հաճախ նույնիսկ արհամարհում նրա ժառանգությունը, իսկ այսօր նրա անունն օգտագործում են իրենց քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով (ամեն օր շահարկում են Հոկտեմբերի 27-ը)։ Միևնույն ժամանակ, նրանց վարած քաղաքականությունը հակասում է այն ամենին, ինչի համար պայքարում էր Սպարապետը։

Վազգենը կառուցում էր ազգային բանակ, անվտանգային համակարգ, որը պետք է երաշխավորեր Հայաստանի և Արցախի պաշտպանությունը։ Իսկ այժմ այդ բանակը թուլացվում է, պետական ինստիտուտները կազմաքանդվում են, իսկ Արցախը՝ հանձնված։

Ակնհայտ է, որ քանի դեռ պետական քաղաքականության մեջ բացակայում են ազգային և ռազմավարական շահերի պաշտպանության հստակ սկզբունքները, Հայաստանի անվտանգային միջավայրը կշարունակի մնալ անկայուն:

Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ բացահայտ կիրառում են պանթուրքական օրակարգ՝ ստորացնելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, բացահայտ թելադրում ու պարտադրում իրենց ուզածը, իսկ Նիկոլն առաջնորդվում է կարճաժամկետ շահերով՝ հույս ունենալով, որ միակողմանի զիջումներով կարող է ապահովել խաղաղություն։

Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, թե ի՞նչ են ասում սրանք, երբ կռթնում են Սպարապետի գերեզմանին․ արդյոք ասու՞մ են, որ Վազգենի երեխուն (Արցախը) տվեցին թուրքին, թե՞, որ Շուշիում գտնվող արձանն են անարգել։

Հայի ուժեղ տեսակին ատողը, կռված բոլոր մարդկանցից զզվողներն այսօր լկտիաբար կանգնում ու ծաղկեպսակ են դնում Սպարապետի շիրիմին, ու ցինիկաբար ժպտում, նկարվում տեսախցիկների առաջ։

Նման վարքագծի դրսևորումը սրանց նմանների կողմից հասկանալի է, քանի որ գիտենք՝ անսուրբ ու անինքնասեր արարած են, բա էն զինվորակննե՞րը, դրանք ո՞նց են գնում ու Վազգենի գերեզմանի մոտ գլխահակ կանգնում։ Տղե՛րք, դուք ձեր մտքում ի՞նչ եք ասում․ ասում եք՝ «շեֆ ջան, ձեռներներս լվացի՞նք», թե՞ «թողածդ պահում ենք»։

Մինչև սրանք չհասկանան (ինչի վրա, իհարկե, խիստ կասկածում եմ), որ թուրքն է մեր թշնամին, ու առաջին հերթին՝ ներքին թուրքը, մեզ ոչ մի արևոտ օր չի սպասվում, սենց կզած ու ճմռթված էլ շարունակելու են քշել, պղծել ու անարգել բոլորիս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ