Բաքվի քարոզչական գրոհը կապիտալիզացվելու է կամ նոր հարձակումով, կամ հարձակման սպառնալիքի ներքո նոր զիջումներ պոկելով:
Թշնամական կողմը արդեն չորրորդ հաղորդագրությունն է տարածում` իբր հայկական կողմը խախտել է հրադադարը: Դրան զուգահեռ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան խոսում է պատերազմի մասին: Այս համատեքստում պետք է մի քանի դիտարկում անել:
Առաջին` ադրբեջանական կողմը ի ցույց է դնում, որ չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել:
Երկրորդ` ադրբեջանական կողմն իր հայտարարություններով փորձ է անում դրսի աչքերում հայկական կողմին ներկայացնել որպես գործընթացը տորպեդահարող կամ դեստրուկտիվ կողմ:
Երրորդ` վերոգրյալ քարոզչական արշավը ադրբեջանական կողմը փորձ է անելու կապիտալիզացնել ամենայն հավանականությամբ շատ մոտ ապագայում ռազմական ուժի կամ առնվազն ռազմական ուժի կիրառման սպառնալիքի ճնշմամբ, Հայաստանից նոր բաներ պոկելով:
Չորրորդ` ի դեպ, վերջին կետը համընկնում է նաև Փաշինյանի շահերի հետ, որպեսզի հերթական անգամ խաղարկվի «Եթե չհանձնենք պատերազմ կսկսվի» կոնցեպտը: Բնավ բացառված չէ, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի սարսափելի վարկանիշը` Ալիև-Նիկոլ տանդեմի կողմից փորձ արվի խաղարկել այդպիսի մի սցենար:
Հինգերրորդ` Ադրբեջանը իր այս վարվելակերպով լիովին ի ցույց է դնում` գործընթացում իր դոմինանտությունը և ըստ էության, փաստում, որ ինքն է օրակարգ թելադրողը:
Վեցերրորդ` պետական դավաճանի «փառահեղ» քաղաքականության արդյունքում, Հայաստանն այսօր, ըստ էության, հայտնվել է ռինգում անկյուն քշվածի կարգավիճակում, իսկ Ադրբեջանը շարունակաաբար ավելացնում է ճնշումը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ