Բարի լույս, ժողովուրդ ջան։ Վերնագիրս կարդացեք, ժողովրդից եկած իմաստություն է, բայց մի փոքր բան էլ ես ավելացնեմ։ Աստված հեռու պահի կրթված էշերից։
Արցախցիների հանրահավաքից հետո, ատելության, վիրավորանքների հեղեղ էր, որ թափվեց մեր գլխին։
Կարդում էի ու փշաքաղվում։ Ինչ ասես, գրում են։ Կարծես, թե թուրքերի մասին են գրում։ Այդքան ատելություն` մի ունեզրկված ժողովրդի հանդեպ` որտեղի՞ց է այդ մարդկանց մոտ։
Մի՞թե սա ենք մենք։ Եթե սա ենք, նիկոլը շա՜տ-շատ է մեզ համար։
Ինչ անում է` լավ է անում։ Իսկական հայերը թող չվիրավորվեն։ Այսօր ինչ ասեմ, զոմբի նիկոլապաշտերին եմ ասելու։
1. Լսեք, քնած մնացածներ։ Տարի ու կես է անցել մեր այստեղ գալուց։ Որի՞դ էշին ենք չու ասել։ Խոսքս ուղղեմ կրթված էշերին, որոնք գտնում են, որ արցախցիներն իրավունք չունեն այս իշխանություններից աջակցություն պահանջելու։ Դե կներեք, մի քիչ էլ կհամբերենք, 300 հազար թուրքերը որ գան, նրանցից կպահանջենք` մենք էլ, դուք էլ։
Ա՛յ չհայեր, ամբիոններից խոսող առնետներ, դուք եք արցախցիներին ասում` չփախչեիք, կռվեի՞ք։ Իսկ դուք զենք տեսած կա՞ք։ Պատրաստվեք, հերթը ձեզ է հասնում, զենքը վերցնելու եք, կռվեք ու չփախչեք։ Շուտով կգա այդ օրը։
2. Ասում եք` դուք իրավունք չունեք մեր իշխանությունից փող ու հրաժարական պահանջելու՞։ Ձեր իշխանություններն իրավունք ունեի՞ն մեր երկիրը Ադրբեջան համարելու և նվիրելու թշնամուն, մեզ էլ գաղթական դարձնելու։
3. Ձեր իշխանություններն իրավունք ունեի՞ն միջազգային դատարաններից հետ կանչելու մեր վերադարձին վերաբերվող հայցերը։
4. Ձեր իշխանությունները, եթե մեզ ճանաչել են փախստական և տվել են համապատասխան վկայականը, պարտավոր են 3 տարի հոգալ մեր խնդիրները և մեզ ապահովել կացարանով։ Բայց նույիսկ մեզ տրվող չնչին կոպեկներներն (40+10) են դադարեցնում տալ։ Չպահանջե՞նք։
4. Այս իշխանությունները մեզ թողեցին առանց երկիր, առանց տուն֊տեղ, առանց շիրիմ, տասը ամիս մեզ սոված պահեցին, հիմա էլ այստեղ են շարունակում այնքան ճնշել, որ թողնենք Հայաստանն ու գնանք։ ՈՒմի՞ց պահանջենք հրաժարական` Էրդողանի՞ց։
5. Անձնագրերը փոխում են, մեջը գրում` ծնվել է Ադրբեջանում։ Դուք էլ եք ձեր վարչապետի նման կարծում, որ Արցախը Ադրբեջա՞ն է։
6. Ասում եք չենք կռվե՞լ։ Բա էն դուք էի՞ք մեկ օրվա մեջ դաշտերն ու ձորերը լցրել դրանց լեշերով։
7. Երբ մեզ հասկացրեցին, որ Արցախն արդեն տված է Ադրբեջանին, ձեր կարծիքով արցախցին կմնար ու կապրե՞ր թուրքի հետ, թե՞ ուզում էիք մինչև վերջին արցախցին էլ զոհվեր ու դուք վերջնականապես ազատվեիք մեզնից։
Մենք թողեցինք մեր սիրտը այնտեղ ու միայն մեր ազգային արժանապատվությունն ու համառ կողը վերցրած, դուրս եկանք մեր սրբավայրից։
8. Եվ վերջապես, դուք մտածում եք, թե ձեր վարչապետը հավերժ է և Արցախն էլ հավերժ մնալու է թուրքի՞ն։ Դա չի՛ լինելու։ Նիկոլի թախտի ոտքերը արդեն կոտրվել են։ Մտածեք, թե ժողովրդին ի՛նչ պատասխան եք տալու, նիկոլապաշտեր։
Ինչ լավ է, որ ժողովրդիս աչքերը բացվեց ու դուք քչացաք։
9. Հա, 40+10-ի համար մի անհանգստացեք։ Դա ձեր վճարած հարկերից չեն տալիս։ Վճարում էր Միջազգային Կարմիր Խաչը։ Մենք դեռ այս իշխանություններից հաշվետվություն պիտի պահանջենք, թե ի՛նչ են արել մեզ համար հավաքված, դրսից եկած գումարները։
Իսկ դուք, մեր օձիքը բաց թողեք ու մտածեք մեր հայրենիքի մասին, որը կործանման եզրին է։ Արցախցին, ի ծնե ռազմիկ է և կանգնած է ` ի պաշտպանություն մեր մի բուռ Հայրենիքի։
Եվ շուտով ժողովուրդը ականատես կլինի` վախկոտ դասալիքը արցախցին է՞, թե նիկոլի զոմբին։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ
ՀԳ.
Նորից հիշեցնեմ, որ խոսքս չէր վերաբերվում մեզ թև ու թիկունք եղած ժողովրդիս, իսկական հայերին, բայց նրանց էլ կոչ կանեմ` եթե ուզում եք Հայաստանը գոյատևի, օր առաջ և հրատապ ազատվեք այս իշխանություններից։ Հետո ուշ կլինի։ Տեսեք, արցախցիների օրը չընկնեք։